Կարևոր իրադարձություններ

Կրեմլը՝ Հայաստանի և Ադրբեջանի բրյուսելյան հանդիպման մասին

25 Նոյեմբեր, 2022 15:39
Կրեմլը՝ Հայաստանի և Ադրբեջանի բրյուսելյան հանդիպման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն աանդրադարձել է հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը բանակցությունների անցկացման իր հարթակն առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին.

«Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Ռուսաստանում չի նախատեսվում։ Սակայն Ռուսաստանը մշտապես շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների արագ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա։

Որին արձագանքել էր ՀՀ ԱԳՆ-ն, նշելով, որ Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին