Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև

25 Նոյեմբեր, 2022 13:14
Բրյուսելում Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- Ալիևի խոսքերը մեջբերել է Haqqin.az-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին