Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    410
    428

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

25 Նոյեմբեր, 2022 14:24
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Հաշվարկային կենտրոնն» իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման և շահագործման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման գործառույթներ՝ մատուցելով կենտրոնացված միջնորդային ծառայություն։ Այն հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից մեկը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և հանդես եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Կենտրոնը մատուցվող ծառայություններից զատ, յուրահատուկ դեր ունի էլեկտրաէներգետիկական շուկայում:

Ժամանակակից աշխարհում զարգացող երկրների էներգետիկ շուկան արդեն իսկ ազատականացված է: Հայաստանն այս ուղղությամբ առաջին քայլերն է անում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման ընթացքը և Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջները։

Այս գործընթացում անհնար է գերագնահատել «Հաշվարկային կենտրոնի» դերակատարությունը, քանի որ ներկայիս և հետագա մարտահրավերներին դիմակայելու համար կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների Հայեցակարգի մշակման գործում:

Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումները մեծապես ազդել են նաև ընկերության գործունեության վրա, մասնավորապես, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված, ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը, որը բավականին բարդ, պատասխանատու և լարված աշխատանք է պահանջում։

Այս պատասխանատու գործունեության վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է, որը հիմնված կլինի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի և առաջարկի հավասարակշռման միջոցով և կսահմանի առևտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները»:

Նախագահը «Հաշվարկային կենտրոնի» տնօրինությանը և ողջ աշխատակազմին մաղթել է արգասաբեր աշխատանք և հաջողություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին