ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 2022 թ. նոյեմբերի 21-ի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
Մրցույթի արդյունքում ընտրվել է 18 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է հինգ տարվա կտրվածքով տրամադրել մինչև 152,5 միլիոն ՀՀ դրամ:
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթը լինելու է պարբերական. հաջորդ շրջափուլի մասին հայտարարությունը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում: