Կարևոր իրադարձություններ

Ջիբրիլ Սիսեն ավարտում է կարիերան

20 Հոկտեմբեր, 2015 10:58
Ջիբրիլ Սիսեն ավարտում է կարիերան

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Այդ մասին 34-ամյա ֆրանսիացին հայտնել է «Canal+»-ին տված հարցազրույցում։

 
Սիսեն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1998 թվականին։ Նա 2004-ին տեղափոխվել է անգլիական «Լիվերպուլ», այնուհետեւ՝ «Մարսել», «Սանդերլենդ», «Պանատինաիկոս», «Լացիո», «Ալ Ղարագ» եւ «Կուբան»։ Նրա վերջին ակումբն էր ֆրանսիական «Բաստիան», որից նա հեռացել էր նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։
 
Ֆրանսիայի հավաքականում անցկացրած 41 խաղում նա խփել է 9 գոլ։
 
 

Լրահոս

Դիտել ավելին