Կառավարության նիստում որոշվեց ավելացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծով առաջարկվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 8 մլրդ դրամ ընդհանուր գումարով կրեդիտորական պարտավորության չափով ավելացնել Ընկերության կանոնադրական կապիտալը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց և դրանով մարել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտավորությունը: