ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանi խոսքով բնակչության կողմից կա պետական պատվերով տրամադրվող ծառայությունների դիմելիրության աճ:
«2022 թվականի 10 ամիսների արդյունքով հիվանդանոցային դեպքերի 60%-ից ավելին իրականացվել է պետպատվերի շրջանակներում: Իրականացվել են 10 հազարից ավելի սրտի վիրահատություններ, մոտ 8 հազար ուռուցքաբանական վիրահատական միջամտություններ: Դիմելիության աճին են նպաստում ինչպես քովիդյան և հետքովիդյան ստեղծված իրավիճակը, այնպես էլ հետպատերազմական իրավիճակը, նաև երկար տարիներ հետաձգված բժշկական օգնության դիմելու խնդիրը»,- ասաց Ավանեսյանն՝ այսօրվա ԱԺ նիստում:
Ավանեսյանը նշեց, որ հաջորդ տարի կվերանայվեն բժիշկների և բուժքույրերի ցուցադրած աշխատանքային արդյունքները և ըստ դրա՝ բոնուսային համակարգի վերանայմամբ, մոտ 25 տոկոսով կավելանան նրանց աշխատավարձը: