Կարևոր իրադարձություններ

Արցախում շտապում են. «Հրապարակ»

16 Նոյեմբեր, 2022 08:03
Արցախում շտապում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախում շտապում են հնարավորինս շուտ սահմանադրական հանրաքվեն կյանքի կոչել, նախապես մտածում էին եկող տարի գարնանը հանրաքվե նշանակել, սակայն վերջին օրերին կարծես իրավիճակ է փոխվել, եւ կա տրամադրվածություն՝ մինչեւ տարեվերջ՝ դեկտեմբերի 20-22-ն ընկած միջակայքում, նշանակել սահմանադրական հանրաքվեի օրը։

Երեկ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է արել, որի օրակարգում «Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն են եղել:Նախագծով հնարավորություն է ընձեռվել, որ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված եւ Հայաստան տեղափոխված արցախցիները եւս կարողանան մասնակցելու հանրաքվեին: Հավանաբար, Հայաստանում կգործի միասնական ընտրատեղամաս, որը կտեղակայվի ՀՀ-ում գտնվող Արցախի օպերատիվ շտաբում։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով ոչ միայն երկրում կառավարման համակարգն է փոխվում՝ դեպի նախագահական համակարգ, այլեւ տարանջատվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, ինչն այս իրավիճակում որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ նախագահի հրաժարականի դեպքում խորհրդարանն էլ է ավտոմատ լուծարվում։ Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 տարվա ընթացքում, կլինեն խորհրդարանական ընտրություններ, թերեւս` տարվա առաջին կեսին, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին