Կարևոր իրադարձություններ

Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր. Արմեն Խաչատրյան

14 Նոյեմբեր, 2022 13:42
Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր. Արմեն Խաչատրյան

Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյան:

«Մենք փորձելու ենք հետևել ՌԴ-ի հետ այն պայմանագրային պարտավորությունների կատարմանը, որոնք ունի, բայց զինատեսակներ կան, որոնք կարող են և պետք է ձեռք բերվեն այլ երկրներից: Հայաստանի ապագան ռազմարդյունաբերական երկիր լինելու մեջ է:

Մենք այլ տարբերակ չունենք: Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր, կարողանանք այդ զենքերը հանել արտահանման: Սա կբարձրացնի մեր պաշտպանունակության մակարդակը:

Ամենակարևորը՝ մենք հումքն ունենք Հայաստանում»,- նշել է Խաչատրյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին