Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ֆինանսավորման հետ կապված հարցեր

10 Նոյեմբեր, 2022 18:41
Քննարկվել են  առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ֆինանսավորման հետ կապված հարցեր

Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելությունն այսօր շահագրգիռ գերատեսչություններին է ներկայացրել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ֆինանսավորման, արդյունքների գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները: Այս մասին հայտնում  են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևորվել է աջակցության արդյունքահեն գործիքի կիրառումը, իրատեսական նպատակների և հատկացումների հետ կապված ցուցանիշների սահմանումը:

Քննարկվել են նաև գերատեսչությունների մոտեցումներն ու առաջիկա անելիքների հետ կապված մանրամասները:

 

Լրահոս

Դիտել ավելին