Կարևոր իրադարձություններ

Կոպիրկինից դժգոհ են. «Փաստ»

03 Նոյեմբեր, 2022 08:31
Կոպիրկինից դժգոհ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։ Դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս նա կանչվել է Մոսկվա, որտեղ նրա հետ բավական կոշտ խոսակցություն է եղել:

Կոպիրկինին քննադատել են հատկապես այն բանի համար, որ նա, ըստ էության, ՀՀ-ում չի կարողանում իրականացնել ՌԴ որդեգրած իրական քաղաքականությունը, և որ այն կոնկրետ խնդիրները, որոնք դրված են եղել նրա առաջ, փաստացի չեն կատարվում, ինչի արդյունքում ավելի են խորանում հակառուսական տրամադրությունները։

Նույն աղբյուրը փոխանցում է, որ թե՛ ՌԴ ԱԳՆում, թե՛ ՀՀ ԱԳՆ-ում կարծիք կա, որ Սերգեյ Կոպիրկինը ՀՀ-ում Ռուսաստանի երբևէ եղած ամենաթույլ դեսպանն է:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին