Կարևոր իրադարձություններ

Բուժհիմնարկներում անօրինական գանձված գումարներից 13 մլն վերադարձվել է քաղաքացիներին. Ռոմանոս Պետրոսյան

02 Նոյեմբեր, 2022 16:37
Բուժհիմնարկներում անօրինական գանձված գումարներից 13 մլն վերադարձվել է քաղաքացիներին. Ռոմանոս Պետրոսյան

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը այսօր ԱԺ-ում ներկայացրել է Պետական վերահսկողական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքները։

«ՀՀ առողջապահական համակարգում 2022թ-ի 10 ամիսների ընթացքում ՊՎԾ իրականացրած վերահսկողության արդյունքում պետբյուջե է վերադարձվել շուրջ 135 մլն դրամ։

Եվ 13 մլն դրամ էլ վերադարձվել է քաղաքացիներին՝ ապօրինի պահանջած վճարումների դիմաց։   

Դրանք այն քաղաքացիներն են, որոնց բուժծառայությունը պետք է տրամադրվեր բացառապես պետպատվերի շրջանակներում, սակայն որոշ բուժկենտրոններ գումարներ էին գանձել, և մեր վերահսկողության արդյունքում այդ գումարները վերադարձվել են քաղաքացիներին»,– ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ վերահսկողություն է իրականացվել ՀՀ 10 խոշոր բուժկենտրոններից միայն 5-ում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին