«2022թ. բացառիկ է նրանով, որ ՀՀ ղեկավարն ուղիղ շփումներ է ունեցել առանց բացառության բոլոր հարևան երկրների ղեկավարների հետ՝ հեռախոսազրույցներ են եղել, հանդիպումներ են եղել»,-այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շատ կարևոր քայլ համարեց այս տարի և հեռախոսազրույցը և հանդիպումը Թուրքիայի ղեկավարի հետ։
Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են։ Ըստ նրա, սա շատ կարևոր փոփոխություն է, և պետք է առաջ տանել խաղաղության օրակարգը։