Կարևոր իրադարձություններ

Հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են. Բադասյանը՝ ՀՀ սահմանով ադրբեջանցիների երթևեկության մասին

01 Նոյեմբեր, 2022 14:34
Հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են. Բադասյանը՝ ՀՀ սահմանով ադրբեջանցիների երթևեկության մասին

Սահմանային անցակետերն ու հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին, ըստ որի՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն պետք է ապահովեն ադրբեջանցիների երթևեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

«Կառավարության որոշումները դրվել են e-draft-ում հանրային քննարկման, դրանից հետո ուղարկվել են վարչապետի աշխատակազմ հետագա շրջանառության համար, ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններ՝ կարծիքի, բնականաբար, նշված բոլոր հատվածներում որոշակի աշխատանքներ են պլանավորված:

Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար ընդունելի օրակարգ է ու դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել: Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակագին»:

Նրա խոսքով՝ գործընթացը, կարելի է ասել, ավարտված է:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին