Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարարը հանդիպում է ունեցել հայ համանքի հետ

20 Հոկտեմբեր, 2015 10:15
Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարարը հանդիպում է ունեցել հայ համանքի հետ

2015 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ բացառիկ դեպք: Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, HDP կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ՝ պարոն Ալի Հեյդար Կոնչան այցելեց Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարների հետ: Պարոն Կոնչան Նիդերլանդներում է գտնվում գալիք ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ: Հանդիպմանը, որը կայացավ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում, մասնակցում էին նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները: Հանդիպմանը ներկա էր նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունից՝ Փիթր Օմտզիխտը: Պարոն Կոնչան իր ելույթում մասնավորապես անդրադարձավ Հայոց Ցեղասպանության խնդրին: Նա նշեց, որ հայկական միջավայրում նա իրեն զգում է ինչպես տանը, իսկ հայկական կոտորածները նախորդ դարի սկզբին ոչ այլ ինչ են քան ցեղասպանություն. « Բոլորս գիտենք, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ազգաբնակչությունը ենթարկվեց աղետալի և արյունալի դեպքերի: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք հայ ժողովրդի տառապանքները, պետք է ասենք, որ կատարվածը ցեղասպանություն էր: Պարոն Կոնչան մասնակցեց նաև կիրակնօրյա պատարագին:

 

Լրահոս

Դիտել ավելին