Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Գյումրի» գարեջրի շշերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է. «24»-ն էլ բախվել է ЗИЛ-ին. (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2015 10:03
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Գյումրի» գարեջրի շշերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է. «24»-ն էլ բախվել է ЗИЛ-ին. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում 62-ամյա Վազգեն Հակոբյանը իր վարած ЗИЛ 43 141 մակնիշի 34 QT 053 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում՝ Արուճ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բեռնատարը բարձված է եղել «Գյումրի» գարեջրի դատարկ շշերով:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սակայն այդ ժամանակ դեպի Գյումրի ընթանալիս 35-ամյա Սամվել Արշակյանը իր վարած Գազ 2401 մակնիշի 34 AT 303 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կողաշրջված ЗИЛ-ի հետնամասին և այս դեպքում էլ բարեբատաբար զոհեր և վիրավորներ չկան: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին