Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Վարչապետն անդրադարձել է նաև հայ գերիների խնդրին

01 Հոկտեմբեր, 2022 00:33
Վարչապետն անդրադարձել է նաև հայ գերիների խնդրին

Ադրբեջանը, բոլոր պայմանավորվածություններին հակառակ, դեռ չի վերադարձրել հայ գերիներին, ո՞րն է պատճառը: Անդրադառնալով այս հարցին`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինին տված հարցազրույցում ասաց, որ չի ցանկանում այնպիսի պատասխան տալ, որ ավելի չխանգարի կամ բարդացնի գերիների վերադարձի գործը` հավելելով.

«Դա այն հարցերից է, որ մեր ամենօրյա աշխատանքի թեմաներից է: Ես նաև նախկին փորձից գիտեմ, օրինակ՝ երբ ես Վլադիվոստոկում էի, գերիներից հարց տվեցին, ասացի՝ թույլ տվեք՝ ոչինչ չասեմ, հաջորդ օրը հինգ գերի վերադարձավ, ես գիտեի, բայց եթե հայտարարեի, գուցե բարդություն առաջանար: Ես ոչ թե բան չունեմ ասելու այս թեմայով, ասված ցանկացած բան շատ տեղեկատվություն կտա հանրությանը, բայց ոչ մի օգուտ չի տա մեր գործին, մեծ հավանականությամբ, վնաս կտա»: 

 

Լրահոս

Դիտել ավելին