Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը գերակա շահ է ճանաչել Արագածոտնի և Շիրակի 33 հողամասեր

22 Սեպտեմբեր, 2022 11:35
Կառավարությունը գերակա շահ է ճանաչել Արագածոտնի և Շիրակի 33 հողամասեր

Կառավարությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչել Արագածոտնի  և Շիրակի մարզերի 33 հողամասեր:

Կառավարության նիստին նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար Կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամասեր:

«Առաջարկում ենք ծրագրի 3 բաղադրիչում իրականացրել մի շարք հողամասերի գերակա շահ ճանաչելու գործընթաց: Սա շարունակական գործընթաց է, պարբերաբար իրականացվում է: Հիմա ունենք այս հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհին մուտքերի որոշակի կարգավորումների կարիք և այդ հատվածներում գերակա շահ ճանաչելու անհրաժեշտություն:

Ընդհանուր առմամբ՝ երկու մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, որպեսզի աշխատանքները բնականոն հունով ընթանան»,- ասել է Սանոսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին