Կարևոր իրադարձություններ

Երևանի և Լոռու որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

20 Սեպտեմբեր, 2022 13:44
Երևանի և Լոռու որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 բազմաբնակարան շենքի 1-ից 13-րդ մուտքերի, թիվ 19/1 և 19/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: 

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Նույն օրը՝ ժամը 10:00-12:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արևաշող բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին