Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումների գործողություններն աճել են

20 Սեպտեմբեր, 2022 13:31
Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումների գործողություններն աճել են

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։

Այսպես՝ 2022 թ. ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կատարած գործողություններn աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում` եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է. 2021 թ. հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407 279 անձ, իսկ 2022 թ. նույն ժամանակահատվածում նույն գործողությունների համար՝ 762.024 անձ։

Այսինքն՝ 2022 թ. ամռանը 354.745 անձ ավելի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։

Օրինակ՝ 2021 թվականի նշված ժամանակահատվածում տրվել  է հին նմուշի 114 402 անձնագիր, այս տարի՝ 162 622, նույնականացման 56 239 քարտ, նախորդ տարվա 25 840-ի փոխարեն: 

Գործառույթների գրեթե կրկնակի իրականացման պայմաններում չի եղել նույնիսկ մեկ դեպք, որ խախտվեն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետները։ Միևնույն ժամանակ, Վարչության ղեկավարության կողմից մշտական վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքի ծավալի և որակի նկատմամբ, զուգահեռներ են տարվում նաև ներկա և նախորդ տարիներին կատարված աշխատանքի քանակական փոփոխությունների միջև և ձեռնարկվում բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։

Քայլեր են իրականացվում նաև այս ընթացքում ի հայտ եկած խնդիրների համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։

Աշխատանքներ են տարվում ամբողջությամբ կենսաչափական նոր համակարգի անցնելու համար, որի արդյունքում նախատեսվում է որոշ ծառայություններ մատուցել էլեկտրոնային եղանակով, ինչը կթեթևացնի հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

 

Լրահոս

Դիտել ավելին