Կարևոր իրադարձություններ

Արսեն Խանջյանը դարձավ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

17 Սեպտեմբեր, 2022 22:57
Արսեն Խանջյանը դարձավ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Սերբիայի Նովի Սադում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան մեծերը: Հայաստանի սամբիստները մրցումների առաջին օրը նվաճեցին երեք մեդալ:

Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, այդ թվում նաև ադրբեջանցու, մտավ եզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը 3:1 հաշվով հաղթեց Վյաչեսլավ Միխայլինին՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին