Կարևոր իրադարձություններ

Մարվել է Սոթք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

14 Սեպտեմբեր, 2022 17:25
Մարվել է Սոթք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10։28-ին, Գեղաքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից օժանդակ շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին