Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացիություն ունեցող հավաքականում ընդգրկված օտարերկրացի մարզիկները կազատվեն ծառայությունից. նախագիծ

14 Սեպտեմբեր, 2022 15:02
ՀՀ քաղաքացիություն ունեցող հավաքականում ընդգրկված օտարերկրացի մարզիկները կազատվեն ծառայությունից. նախագիծ

Այս նախագծով մենք կմաքրենք մի պատկառելի ցուցակ՝ 18 ֆուտբոլիստ, երկու բասկետբոլիստ, որոնք ժամանակին խաղում էին ՀՀ հավաքականներում և հիմա օրենքի հետ խնդիր ունեն, իրենց երկրներում պարբերաբար բերման են ենթարկվում. ներկայացնելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Նախագծով լուծվում է այն անձանց զինվորական ծառայությունից ազատվելու խնդիրը, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են Հայաստանի քաղաքացիություն, հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն որոշ հանգամանքներով ՀՀ հավաքականից դուրս են եկել կամ այլևս հանդես չեն գալիս հայկական դրոշի ներքո և ըստ ՀՀ օրենքի ենթակա են զորակոչի:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել 5.1-ին և 5.2-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021 թ. մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչև 2022 թ. հոկտեմբերի 1-ը դիմում է սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին և միջնորդություն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին