Կարևոր իրադարձություններ

ԵԿՄ-ում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1. Սասուն Միքայելյան

13 Սեպտեմբեր, 2022 17:25
ԵԿՄ-ում  իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1. Սասուն Միքայելյան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:

Այս մասին հայտարարությամն է հանդես եկել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Զորավիգ մեր երկրին:

Աստված պահապան»,-ընդգծել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին