Կարևոր իրադարձություններ

Կանգնեք մեր երկրի ղեկավարի կողքին և համատեղ լուծումներ տանք մարտահրավերներին. Երևանի քաղաքապետ

13 Սեպտեմբեր, 2022 14:49
Կանգնեք մեր երկրի ղեկավարի կողքին և համատեղ լուծումներ տանք մարտահրավերներին. Երևանի քաղաքապետ

Ադրբեջանական ռազմական լայնածավալ սադրանքի հետևանքով ՀՀ պետական սահմանի առանձին հատվածներում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը մեկնարկել է խմբագրված օրակարգով:

Հրատապության կարգով օրակարգում ընդգրկվել են այն հարցերը, որոնք անհրաժեշտ են մայրաքաղաքի բնականոն կյանքն ապահովելու համար: Նիստին քննարկվեց ընդամները 4 հարց:

«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, երեկ երեկոյից մարտական գործողություններ են սկսվել: Կոչ եմ անում, որպեսզի բոլորս, անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից, կանգնեք մեր երկրի ղեկավարի կողքին և համատեղ լուծումներ տանք մարտահրավերներին: Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, «Տղերք, աթոռի համար կռիվ մի արեք, կռիվ արեք հողի համար, որ հետո այդ աթոռը կարողանաք դնել»: Արդեն մեկ անգամ մենք այդ դառը փորձն ունեցել ենք, իմ կոչն է, որ 2020-ին տեղի ունեցածից դասեր քաղենք, սխալները վերանայենք ու առաջ շարժվենք: Մեր մեջքին կանգնած է մեր բանակը, եւ մեր հույսը միայն նրանց վրա ենք դնելու»,- ասաց քաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին