Կարևոր իրադարձություններ

Ովքեր են դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի թեկնածուները

12 Սեպտեմբեր, 2022 13:49
Ովքեր են դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի թեկնածուները

Հայտնի է Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի՝ մրցութային կարգով ընտրված անդամների կազմը։

Արդարադատության նախարարությունն ամփոփում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ընտրվել են հետևյալ թեկնածուները.

1. Արթուր Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ,

2. Հասմիկ Հարությունյան - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:

Համաձայն Կառավարության 21.07.2022թ.-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության երկրորդ բաժնի թեկնածուների կազմը հաստատում է Վարչապետը, հետևաբար ընտրված անձանց թեկնածությունները կներկայացվեն Վարչապետի աշխատակազմ և կհաստատվեն Վարչապետի որոշմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին