Կարևոր իրադարձություններ

«Opel»-ով բախվել է կայանված մեքենային. վերջինս հրդեհվել է

10 Սեպտեմբեր, 2022 10:38
«Opel»-ով բախվել է կայանված մեքենային. վերջինս հրդեհվել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23։25-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի կենտրոնական հատվածում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1960 թ.) բախվել է կայանած «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 2001 թ.) . «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել` 23:50-ին: Այրվել է ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին