Կարևոր իրադարձություններ

Պապիկյանը կարևորել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության զարգացումը

09 Սեպտեմբեր, 2022 21:22
Պապիկյանը կարևորել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության զարգացումը
Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպմանայլև կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։

Գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենըիր հերթինհավաստել է իր պատրաստակամությունընպաստել ռազմական կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին