Կարևոր իրադարձություններ

Երևանի 2 խաչմերուկներում կտեղադրվեն կանաչ գույնի միանալու մասին ազդանշաններ (տեսանյութ)

08 Սեպտեմբեր, 2022 14:46
Երևանի 2 խաչմերուկներում կտեղադրվեն կանաչ գույնի միանալու մասին ազդանշաններ (տեսանյութ)

Հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու և հնարավոր պատահարների թիվը նվազացնելու նպատակով, Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում տեղադրվել է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան:

Այս մասին հայտնում է ճանապարհային ոստիկանությունը՝ նշելով, որ այն վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող, հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին։

Նմանօրինակ  այլ խաչմերուկներում ևս կտեղադրվեն լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշաններ։

 

Լրահոս

Դիտել ավելին