Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ-ն ռուս գործընկերոջ հետ քննարկել է նոր կայարանների կառուցման հարցը

08 Սեպտեմբեր, 2022 13:05
Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ-ն ռուս գործընկերոջ հետ քննարկել է  նոր կայարանների կառուցման հարցը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Նովոսիբիրսկի մետրոպոլիտենի տնօրեն Չմիխաիլո Արկադիի հետ, հանդիպման մանրամասները ներկայացված են Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ հանդիմանը մասնակցում էին նաև Երևանի մետրոպոլիտենի շահագորշման գծով տնօրենի տեղակալ Ս․ Եղիազարյանը և «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են մետրոպոլիտենի զարգացման խնդիրներին, նոր կայարանների կառուցման և շահագործման առանձնահատկություններին և երթևեկության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին