Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ շենքը կմնա որպես ԵՊՀ շենք. ԿԳՄՍ նախարար

08 Սեպտեմբեր, 2022 12:50
ԵՊՀ շենքը կմնա որպես ԵՊՀ շենք. ԿԳՄՍ նախարար

Կառավարույան այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձավ ակադեմաիակն քաղաքա կառուցելու մասին տրված մի քանի հարցի:

Նախարարը նշեց, որ ցանկացած ծախս, ինչը միտված  է կրթության որակի բարձրացմանը, ապա  արդարացված է։

Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը արդեն անցնում է գործնական փուլ և քննարկվում են բոլոր տարբերակները այն կյանքի կոչելու համար։

«Քննարկում ենք եղած բուհերի հիման վրա ստեղծել նոր բուհեր։ Դա լինելու է  ոչ թե  մեխանիկական միավորում այլ բովանդակային։ Ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքը մրցունակ բուհեր ունենալն է, որոնք կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան»,– ասաց Դումանյանը։

Մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ակադեմիական քաղաք ստեղծելուց հետո Երևանի պետական համալսարանի շենքը կվերածվի հյուրանոցի, Դումանյանը նշեց, որ ԵՊՀ շենքը կմնա որպես ԵՊՀ շենք։

«Ակադեմիական քաղաքից հետո այնտեղ կսովորեն, թե պարզապես շենքը կպահպանվի հիմա նշել չենք կարող։ Հյուրանոցի մասին խոսակցությունները որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքն է։ Նման լուր լուրջ մարդկանցից չեմ լսել, հակառակը՝ սրանից անլուրջ միտք հնարավոր չի եղել պատկերացնել, արժանի էլ չեմ համարում նման անմիտ մտքերը քննարկել»,– ասաց նա։

«Երբ որ ասվում՝ բուհերը հոգեվարք մեջ են, այդպես էլ կա։ Հոգեվարքը դեռ կենդանության նշաններ է ցույց տալիս, որոշ բուհեր դա էլ չունեն։ Ասում են՝ ակադեմիական քաղաքի համար նախատեսված 8 բուհը քիչ է, բայց Երևանում կա 12 պետական բուհ, և նրանք կատարում են նույն գործողությունները։ 8 թիվը դեռ մեծ թիվ է մեր հանրապետության համար»,– նկատում է Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ արդեն հստակեցված է ակադեմիական քաղաքի համար նախատեսված վայրը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին