Կարևոր իրադարձություններ

Ալավերդիում ավտոմեքենա է այրվել

08 Սեպտեմբեր, 2022 10:23
Ալավերդիում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։49-ին Լոռու մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 02։38-ին։ Այրվել է «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին