Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

Շուռնուխի հարակից անտառից ապօրինի ծառահատում է իրականացվել

07 Սեպտեմբեր, 2022 16:19
Շուռնուխի հարակից անտառից ապօրինի ծառահատում է իրականացվել

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Հալիձոր բնակավայրի հարակից ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենա, որի թափքում մոտ 4 խմ բոխի տեսակի վառելափայտ կար:

Վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, հայտնել է, որ ծառերը ապօրինի հատել է Շուռնուխ բնակավայրի հարակից անտառից:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին