Կարևոր իրադարձություններ

Ռուս-ուկրաինական պատերզամի հետևանքով ՀՀ եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ ՀՆԱ-ի աճն ավելացել է

07 Սեպտեմբեր, 2022 11:48
Ռուս-ուկրաինական պատերզամի հետևանքով ՀՀ եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ ՀՆԱ-ի աճն ավելացել է

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձավ տարեկան տնտեսական ցուցանիշներին: Նա նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտավորապես 13 տոկոս է հունվար-հուլիսի համար:

«ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում 13 տոկոս է կազմել: Այս հարցում մեծ դեր ունի առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ: Բոլորի համար պարզ է, որ այդ էֆեկտը ժամանակավոր է, այսինքն՝ մենք մշտապես այդ նույն չափով դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա չենք զգալու:

Ռուս-ուկրաինական պատերզամի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ ՀՆԱ-ի աճը 13 տոկոս է կազմել:

Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ կարճաժամկետ օգուտից հնարավորինս շատ մասհանում անենք դեպի ավելի ենթակառուցվածքային ներդրումներ, որպեսզի երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծենք»,- ասաց պատգամավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին