Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

Քոչարյանը «հայաստանցիներին» համոզել է. «Հրապարակ»

07 Սեպտեմբեր, 2022 09:15
Քոչարյանը «հայաստանցիներին» համոզել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորները խմբակցության նիստ են արել, որին մասնակցել է նաեւ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ քննարկել են առաջիկա անելիքները, հատկապես՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք Ազգային ժողովի նիստերին մասնակցության ձեւաչափը:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման սկսվելուց ի վեր ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ աշխատանքները, նրանց նկատմամբ բացակայությունների հիմքով մանդատազրկման գործընթաց ձեռնարկվեց, որը տապալվեց: Ապա նրանք հայտարարեցին, որ խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով, ինչը նշանակում է, որ նախկինի պես չեն մասնակցի ԱԺ լիագումար եւ մշտական հանձնաժողովների նիստերին, քվեարկություններին, այլ սեփական օրակարգով խորհրդարանական լսումներ ու արտահերթ նիստեր կհրավիրեն եւ այլն։ Գրել էինք նաեւ, թե դաշինքում բոլորը չէ, որ կիսում են խորհրդարանական աշխատանքները մերժելու գաղափարը, ինչի արդյունքում էլ երեկվա հանդիպումն անցել է բավականին ծանր ու լարված մթնոլորտում։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին