Կարևոր իրադարձություններ

Ջերմուկ տանող ճանապարհը միակողմանի է բաց

07 Սեպտեմբեր, 2022 09:27
Ջերմուկ տանող ճանապարհը միակողմանի է բաց

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 70 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է․ կա քարաթափման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն:

Ժամը 09:08-ի դրությամբ ավտոճանապարհը միակողմանի բաց է:

 

Լրահոս

Դիտել ավելին