Կարևոր իրադարձություններ

Մահացել է Գևորգյան ճեմարանի դասախոս Կառլեն Միրումյանը

06 Սեպտեմբեր, 2022 14:18
Մահացել է Գևորգյան ճեմարանի դասախոս Կառլեն Միրումյանը

Գևորգյան հոգևոր ճեմարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է Գևորգյան ճեմարանի դասախոս Կառլեն Միրումյանը։

«Խոր կսկիծով տեղեկացանք Սևանի Վազգենյան դպրանոցի և Գևորգյան հոգևոր ճեմարանի մեր շատ սիրելի դասախոս, փ.գ.դ., պրոֆեսոր Կառլեն Միրումյանի մահվան մասին:

Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչությունը, հանուն դասախոսական կազմի և ուսանողության, իր ցավակցությունն է հայտնում Միրումյան ընտանիքին` աղոթելով հոգելույս պրոֆեսորի հոգու հանգստության համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. ամէն»,-ասված է գրառման մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին