Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ

06 Սեպտեմբեր, 2022 13:30
Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002 թ.):Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորսյանը։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

 

Լրահոս

Դիտել ավելին