Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    384
    404

  • RUB

    6,26
    7,11

Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

05 Սեպտեմբեր, 2022 19:43
Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։ 

 

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Արևելյան Ատրպատականը մեծ ներուժ ունի, որը պետք է օգտագործել ամբողջությամբ։ «Հայաստանի մի շարք մարզեր և Իրանի նահանգները հաջողությամբ համագործակցում են։ Աշխարհագրական առումով շատ կարևորում ենք Արևելյան Ատրպատականի նահանգի դերը հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Մեր բարեկամական հարաբերություններն արագ տեմպով զարգանում են, էլ ավելի խորացնելու մեծ պոտենցիալ կա և մեր առջև խնդիր է դրված մեծացնելու հայ-իրանական առևտրաշրջանառությունը։ Այդ նպատակով մենք բարեարգում ենք մեր ենթակառուցվածքները՝ հեշտացնելու համար կապը բարեկամական Իրանի հետ»,-ընդգծել է նախարարը։ 

 

ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Աբեդին Խորրամին ընդգծել է, որ իրենք Հայաստանը դիպարկում են դեպի ԵԱՏՄ շուկա դուրս գալու դարպաս և վստահ են, որ առաջիկայում ականատես կլինեն այդ ուղղությամբ հարաբերությունների զարգացման։ 

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ենթակառուցվածքների, այդ թվում տրասպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։ Կարևորվել է Սյունիքի մարզի հետ առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև դեռևս 2000թ․-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Նման համագործակցություն առկա է նաև Արմավիրի մարզի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին