Կարևոր իրադարձություններ

Հայաստանում աղիքային վարակների ակտիվացումը բնորոշ է սեզոնին. մասնագետ

05 Սեպտեմբեր, 2022 15:36
Հայաստանում աղիքային վարակների ակտիվացումը բնորոշ է սեզոնին. մասնագետ

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է, որ Հայաստանում նկատվում է աղիքային վարակների ակտիվացում, ինչը բնորոշ է սեզոնին:

«Բնակչությունը մտահոգված է աղիքային վարակներով: Ասեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է:

Այսպիսի ակտիվացումը բնորոշ է սեզոնին: Դա հիմնականում պայմանավորված է հանգստի սեզոնով, ճանապարհորդություններով, լողավազաններում լողալով, դրսում սնվելով և այլն: Հիմնականում տարածված են էնետերովիրուսներ, ռոտավիրուսներ: Կրկնում եմ բռնկումներ չունենք, արտառոց ակտիվացում չկա»,-ասել է Գայանե Սահակյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին