Կարևոր իրադարձություններ

Թոշակառուի պայուսակից բջջային հեռախոս էր գողացել

05 Սեպտեմբեր, 2022 12:16
Թոշակառուի պայուսակից բջջային հեռախոս էր գողացել

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊԾ Երևանի գնդի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, Հանրապետության հրապարակում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 61-ամյա Պետրոս Ա.-ին:

Բաժնում պարզվել է, որ նա Հանրապետության հրապարակում 72-ամյա տղամարդու պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից հայտնում են, որ գողոնն առգրավվել է:

Պետրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին։

 

Լրահոս

Դիտել ավելին