Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել. Անդրանիկ Քոչարյան

05 Սեպտեմբեր, 2022 11:34
Ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Անդրանիկ Քոչարյանը 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստին հայտնել է, որ ընդդիմադիր անդամները կրկին բացակայում են:

«Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել: Եթե որևէ մեկը տեղեկություն ունի նրանց գալու կամ չգալու մասին, խնդրում եմ տեղեկացրեք: Եթե չունեք, մենք քվորում ունենք և կշարունակենք մեր աշխատանքը:

Քանի որ մեր նախագծի 5-րդ հարցն առնչվում է մեր երկրի անվտանգային խնդիրների կարևորագույն դրույթներից մեկին՝ «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, ափսոսում եմ, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցրած մեր ընկերներն այս քննարկմանը նույնպես չմասնակցելով՝ հեռու են պահում իրենց մեր անվտանգային խնդիրներից»,- ասել է Քոչարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին