Կարևոր իրադարձություններ

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Սպիտակի ոլորաններում (լուսանկարներ)

05 Սեպտեմբեր, 2022 10:35
Ասֆալտապատման աշխատանքներ՝ Սպիտակի ոլորաններում (լուսանկարներ)

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ 

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, մոտ 7.7 կմ երկարությամբ հիմնանորոգվող հատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում, ասֆալտի հին շերտը քայքայված էր, երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող այս հանապարհահատվածում երկար տարիներ հիմնանորոգում չէր արվել։

Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը սկսելը կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել հենապատերը, արհեստական կառուցվածքները, արդիականացրել է ջրահեռացման համակարգը։ Իսկ կատարվող աշխատանքների որակին հետևում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Ասֆալտապատմանը կհաջորդի ճանապարհի կահավորումն անվտանգության տարրերով։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 348 մլն դրամ է։

 
 

Լրահոս

Դիտել ավելին