Կարևոր իրադարձություններ

Համազգային թատրոնի արտիստները՝ Գյումրու բեմին (լուսանկարներ)

04 Սեպտեմբեր, 2022 12:48
 Համազգային թատրոնի արտիստները՝ Գյումրու բեմին (լուսանկարներ)

Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն տվեց լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը:

Սեպտեմբերի 3-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստներինն էր:

Ինչպես փոխանցում են Երևանի քաղաքապետարանից, ներկայացվել է խաղացանկային՝ Օ’Հենրիի «… և նորից Գարուն» բեմականացումը:

Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրն ամփոփվեց Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ:

Երկու քաղաքների ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին