Կարևոր իրադարձություններ

Իջևանի գինու գործարանի մոտակայքում հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)

04 Սեպտեմբեր, 2022 10:16
 Իջևանի գինու գործարանի մոտակայքում հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 4-ին, ժամը 07:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Ինչպես հայտնում են, ԱԻՆ-ից, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 80 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին