Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Արմավիրում. կան վիրավորներ

03 Սեպտեմբեր, 2022 22:27
Ավտովթար՝ Արմավիրում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Բագրատ Խ․-ի վարած Infiniti մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Ռոբերտ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ռոբերտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Infiniti-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գեղամ Գ․-ն տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

 

Լրահոս

Դիտել ավելին