Կարևոր իրադարձություններ

Ինչ ճանապարհով են տարածվում աղիքային վարակիչ հիվանդությունները

02 Սեպտեմբեր, 2022 15:32
Ինչ ճանապարհով են տարածվում աղիքային վարակիչ հիվանդությունները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղ-կոնտակտային ճանապարհով: 

Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են:

Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին