Կարևոր իրադարձություններ

Երևանի հանգստյան գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը (տեսանյութ,լուսանկարներ)

02 Սեպտեմբեր, 2022 12:25
Երևանի հանգստյան գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը (տեսանյութ,լուսանկարներ)

Մայրաքաղաքի ինքնատիպ միջավայրն ընդգծող երևանյան հանգստի գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով քաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է այգիների և պուրակների բարեկարգման գործընթացը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանատուների ուղեցությամբ այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին ստեղծման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել, ծրագիրն օրվա պահանջ էր:

«Երևանում ունենք բավականին այգիներ, որոնք այս պահի դրությամբ չեն գործում: Ընդհանուր մեր քաղաքականությունն այն է, որ վերականգնենք չգործող այգիները՝ հետո նոր մտածենք նորերը հիմնելու մասին»,-նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Առավել մանրամասներն՝ ԱՅՍՏԵՂ:

 

Լրահոս

Դիտել ավելին