Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահը ներկա է գտնվել Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրի 1-ին զանգի արարողությանը

01 Սեպտեմբեր, 2022 21:23
ԱՀ նախագահը ներկա է գտնվել Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրի 1-ին զանգի արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ սեպտեմբերի 1-ին այցելել է մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր ու ներկա գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք:

 
 

Միաժամանակ նախագահը համոզմունք է հայտնել, որ աշակերտները կգործադրեն բոլոր ջանքերը անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ, կդառնան գրագետ ու կիրթ մարդիկ, իրենց երկրի արժանի քաղաքացիներ, քանի որ նաև դրանով է պայմանավորված Արցախի ապագա հզորությունն ու զարգացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին