Կարևոր իրադարձություններ

ՏԻՄ ընտրություններում գլխավորում եմ «Հզոր Համայնք» դաշինքի ավագանու ցուցակը. Գոռ Հունանյան

01 Սեպտեմբեր, 2022 20:07
Հեղինակ՝ Գոռ Հունանյան
ՏԻՄ ընտրություններում գլխավորում եմ «Հզոր Համայնք» դաշինքի  ավագանու ցուցակը. Գոռ Հունանյան

Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի թեկնածու Գոռ Հունանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ծաղկահովիտ խոշորացված համայնքի հարգելի՛ բնակիչներ,

/Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար/

Ինչպես գիտեք, ս.թ. սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու Ծաղկահովիտ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքում Դու՛ք եք որոշելու համայնքի բոլոր բնակավայրերի զարգացման ուղղությունները առաջիկա 5 տարիների համար:

Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, որտեղ գլխավորում եմ «Հզոր Համայնք» դաշինքի ավագանու ցուցակը:

Որոշմանս հիմքում ընկած է տարիների կուտակած փորձը մեր համայնքին լավագույնս ծառայեցնելու մղումը:

Մեր թիմի ավագանու ցուցակում ընդգրկված են բացառապես փորձառու և Ծաղկահովիտ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրներին, ժողովրդի հոգսերին և կարիքներին իրապես տիրապետող անձինք: Մեր դաշինքի հաղթանակի դեպքում հետևողական ենք լինելու առկա խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև ունենալու ենք մի համայնք, որի բոլոր բնակավայրերը կզարգանան համաչափ և որի յուրաքանչյուր բնակիչ կունենա արժանապատիվ կյանք:

Կոչ ենք անում այս ընտրություններում քվեարկել «Հզոր Համայնք» դաշինքի ավագանու օգտին։

Վստա՛հ եղեք՝ մեզ տրված յուրաքանչյուրիդ քվեն անվերապահորեն ծառայելու է համայնքի համաչափ զարգացմանն ու բարեկարգմանը:

Վստահի՛ր և պահանջի՛ր

«ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԴԱՇԻՆՔ»

 

Լրահոս

Դիտել ավելին